Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրի շրջանակում Երևանի ժամանակով 18:30-ին Դորտմունդի «Բորուսիա»-ն ընդունելու է «Հանովեր»-ին:
Հայտնի է տանտերերի մեկնարկային կազմը, որը ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղին մասնակցելու է մեկնարկից:
«Բորուսիա»-ի մեկնարկային կազմը. Բուրկի, Պիշչեկ, Սուբոտիչ, Հյումելս, Շմելցեր, Գինտեր, Գյունդոգան, Կագավա, Կաստրո, Մխիթարյան, Ռոյս: