Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Արիեն Ռոբենն առանցքային դերակատարություն ունի մյունխենյան ակումբում:
«Կարծում եմ՝ Արիենին պարզապես ժամանակ է հարկավոր, որպեսզի վերականգնի իր լավագույն խաղային որակները վնասվածքից հետո: Նրան շարունակում եմ առանցքային ֆուտբոլիստ համարել:
Նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում Ռոբենը վնասվածքներ չի ստացել: Վստահ եմ, որ շուտով նա կբարելավի խաղը»,- Goal-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: