Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստը:
Նիստում, ևս մեկ անգամ կարևորելով Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությունը, քննարկվել և որոշում է կայացվել հավատարիմ մնալով «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորմանը միանալու համաձայնագրի դրույթներին, ՀՀ կուսակցությունների մասին օրենքի համաձայն, մասնակից դառնալ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադրմանը` միացյալ ուժերով երկիրը դժվարին դրությունից դուրս բերելու կարևորագույն առաքելությանը: