Նպաստել մասնագիտական առաջխաղացմանը, օգնել աշխատանք գտնելու հարցում՝ քննարկում-հանդիպումների ու ոլորտի մասնագետների խորհրդատվության շնորհիվ: Ամերիկյան համալսարանում կազմակերպված Youth Speak ֆորումը նվիրված է Միացյալ ազգերի կազմակերպության Կայուն զարգացման նպատակներ ծրագրին:
Ծրագրի կարևորագույն նպատակներից մեկը Հայաստանում աղքատության մակարդակի նվազեցումն է՝ երիտասարդներին աշխատանք գտնելու հարցում օժանդակության ցուցաբերելու շնորհիվ:
ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Հովսեփ Խուրշուդյանը վստահ է, որ նման ծրագրերի իրագործումը բարդությունների է հանդիպում պետական աջակցության բացակայության պատճառով:
Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական համալսարանի ուսանողուհի Լիլիթը, չնայած այն հանգամանքին, որ աշխատանք գտնելն այսօր այդքան էլ հեշտ չէ, նման նախագծերի անցկացումը կարևոր է համարում:
Ապագա տնտեսագետ Էմիլյան էլ վստահ է, որ իր մասնագիտությունն այսօր պահանջված է և ապագայում կհաջողվի մասնագիտությամբ աշխատել: