ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կողմ է կառավարության օպտիմալացմանը: «Օպտիմալացումը ես ավելի շատ կապում եմ գործառույթի իրականացման խնդրի հետ, ոչ թե ուղղակի անունները կպցնեն իրար և ասեն, որ միացրել ենք: Էկոնոմիկայի և ֆինանսաների նախարարությունները միացնելը պատեհ չէ. տարբեր գործառույթներ են կատարում, ընդհակառակը՝ դրանք երբևիցե, գոնե առաջիկա 7-10 տարիներին, պետք չէ, որ միավորվեն»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց Մ. Մելքումյանը:
Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ Էկոնոմիկայի նախարարության գործառույթը շատ լուրջ է. «Նախևառաջ տնտեսական աճի և տնտեսական գործընթացների համար պատասխանատու մարմին է, բայց ոչ թե կառավարող մարմին է, այլ կարգավորող, այսինքն՝ միջավայր ձևավորող»:
Ըստ Մ. Մելքումյանի՝ շատ նախարարներ քաղաքական պաշտոնին հարիր, ադեկվատ գործունեություն իրականացնելու համար պայման չունեն. «Խնդիրն իրենցից դուրս է, մոդելն է այդպիսին, դրա համար պետք է քաղաքական աջակցություն և քաղաքական լուծումներ»:
Մանրամասները՝ տեսանյութում: