Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականի մարտին Իրանից նավթի արտահանման ծավալը կկազմի օրական 1.5 միլիոն բարել։ Այդ մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին:
«Այսօր նավթի մեր արտահանումը հասել է օրական 1.3 միլիոն բարելի, իսկ մարտին այն կկազմի 1.5 միլիոն բարել»,- ասել է Էսհակ Ջահանգիրին՝ հաստատելով, որ իրանական հաջորդ տարում, որը կսկսվի մարտի 21-ին, արտերկիր ածխաջրածինների արտահանման օրական ծավալը կհասնի 2 միլիոն բարելի։