Մադրիդի «Ռեալ»-ի ուեսլցի հարձակվող Գարեթ Բեյլը Lamborghini Aventador մակնիշի ավտոմեքենա է գնել, որի դիմաց շուրջ 410 հազար եվրո է վճարել:
Daily Mail-ի տեղեկությունների համաձայն՝ ավտոմեքենա գնելու հարցում ֆուտբոլիստին օգնել է Auto Vivendi գործակալության սեփականատեր Մեթ Սելդոնը:
Ֆուտբոլային նախկին գործակալի ընկերությունն այժմ ֆուտբոլիստներին ավտոմեքենաների և առանձնատների ձեռքբերման հարցում խորհրդատվության ծառայություն է մատուցում: