Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար կործանիչներ է ուղարկելու «Ինջիրլիքի» ավիաբազա։ Նա ընդգծել է, որ դեռ հայտնի չէ, թե որքան ինքնաթիռներ կուղարկվեն Թուրքիա:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ու Սաուդյան Արաբիան ի սկզբանե կողմ են արտահայտվել ցամաքային ռազմական գործողությանը։ Նա կարևորել է ԴԱԻՇ-ի դեմ միջազգային դաշինքի պայքարի համար համապարփակ ռազմավարության մշակումը։