Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Դիլիջանի ներկա քաղաքապետը որպես ընտրակաշառք «ակնոց է բաժանում». մրցակիցն «անձամբ» է տեսել

Դիլիջանի ներկա քաղաքապետի մրցակից, նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանն ահազանգում է, որ ներկա քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի կողմնակիցները քաղաքում աշխատողներին վախեցնում են, որ իր հանդիպումներին չգնան: «Վախեցնում են մարդկանց, թե աշխատանքից կհանենք, էս կանենք»,- մեզ հետ զրույցում բողոքեց թեկնածուն:

Համայնքների խոշորացման որոշման արդյունքում այս կիրակի՝ փետրվարի 14-ին Դիլիջանի քաղաքապետի պաշտոնի համար կմրցեն ներկա քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն ու նախկին քաղաքապետ, անկուսակցական Ժորա Սահաբալյանը: Արմեն Սանթրոսյանին առաջադրել է ՀՀԿ-ն: Դեռ կոալիցիա չկազմած՝ ՀՅԴ-ի Դիլիջանի կառույցը քաղաքական որոշում է կայացրել, որ սատարելու է Սանթրոսյանի թեկնածությունը: Վերջինս Դիլիջանի քաղաքապետն է 2005 թվականից:

Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանին սատարելու մասին դեռ ոչ մի քաղաքական որոշում չի եղել: Նա նախկինում հանրապետական է եղել, սակայն 2012-ին լքել է ՀՀԿ-ի շարքերն ու միացել ԲՀԿ-ին: Այժմ էլ անկուսակցական է:

Դիլիջանի ներկա քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ավելի վաղ մեզ հետ զրույցում «անհնար է համարել» իր պարտությունը:

«Ժողովուրդն ում ընտրի, նա էլ ընտրվելու ա: Նրա ինքնավստահությունը հիմնավորված ա նրանով, որ կարեցել ա խախտում անի, խախտումով ընտրվի, բայց հիմա շատ խիստ ա կառավարության կողմից դրված: Հսկողությունը շատ լուրջ ա, նենց որ դժվար ա լինելու էդ ճանապարհով առաջ գնալ»,- ասաց Սահաբալյանը: Ավելին, Սահաբալյանը կարծում է, որ հենց ինքն է հաղթելու. «Ավելի լավը ո՞րն ա: Հաղթել պրծել եմ արդեն: Ես ժողովրդական տղա եմ, ժողովուրդն ինձ ընտրել ա ու ընտրելու ա հույս ունեմ»:

Ըստ նրա՝ ներկա քաղաքապետը «շատ մեծ խախտումներով» է նախկինում ընտրվել: «Երբ որ ընտրատարածքում 400 ձայն ինձնից ավելի ա, դա չլինող բան ա, որ քաղաքի մի տարածքում 400 մարդ ինձ դեմ լինի: Ժողովուրդը մինչև հիմա իմ աշխատած տարիների մասին է խոսում»,- հավաստիացրեց թեկնածուն:

Ինչ վերաբերում է ներկա քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի պնդումներին, որ ինքը խոշոր ծրագրեր է արել քաղաքի համար, նախկին քաղաքապետը դրան չի հավատում. «Եթե դպրոց են կառուցում միջազգային՝ ինքն ի՞նչ կապ ունի էդ ծրագրի հետ, բանկը կառուցում են, ինքն ի՞նչ կապ ունի: Ոչ մի բան ինքը չի արել, թող ասի, թե քաղաքի բյուջեն որտեղ ա ծախսել: Եթե քաղաքը չի մաքրվում, չի բարեկարգվում, որտեղ ա էտ գումարները ծախսվում: Առողջարանային քաղաքում դա պիտի արվի, որ մարդը գա, բավականություն ստանա: Եթե էդ ամեն ինչը չկա, բյուջեն ո՞ւր է գնացել»:

Դիլիջանի քաղաքապետի թեկնածուն պնդում է, որ քաղաքապետն ակնոցներ է բաժանում գյուղերում. «Ինքը դրած իր կնոջ հետ ակնոցներ ա բաժանում, ես անձամբ տեսել եմ: Թող բաժանի, թող ժողովուրդն օգտվի»:

Սահաբալյանը հավաստիացնում է, որ ՀՀԿ-ն այսօր իրեն դեմ չէ. «ՀՀԿ-ն կողմ է, որ ում ժողովուրդն ընտրի, նա էլ ընտրվի: Էն ժամանակ կոալիցիա էր, մտա, էն ժամանակ ԲՀԿ-ն հանրապետական էր, տարբերություն չկար: Էսօր ավելի խստացված է, մենք էլ ունենք մարդիկ, որ էդ ամեն ինչը կարան պահեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում