Երևանի «Բանանց»-ը պայմանագրեր է ստորագրել Ասլան և Սոսլան Կալմանովների հետ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
22-ամյա երկվորյակ եղբայրները դեռևս նախորդ տարվա նոյեմբերից են մարզվում «Բանանց»-ի կազմում: Նրանց ֆուտբոլիստների տրանսֆերային հարցերն արդեն կարգավորված են և նրանք հայտավորվել են Հայաստանի առաջնությանը մասնակցելու համար:
Ռուսաստանցի ֆուտբոլիստները նախկինում խաղացել են «Ալանիա», «Սևաստոպոլ» և «Ուլիս» թիմերում: