Հավայան կղզիներում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել դենգե տենդի և Զիկա վիրուսի տարածման մեծ ռիսկի հետ կապված: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ ԱՄՆ նահանգի տարածքում արձանագրվել է դենգե տենդով վարակման ավելի քան 250 դեպք: Իշխանությունները վախենում են, որ տենդը տարածող մոծակները կարող են նաև Զիկա վիրուսը տարածել:
Նահանգապետ Դևիդ Այջը նշել է, որ կղզիների տարածքում հիվանդության դեպքեր չկան, Հավայան կղզիներում բոլոր հիվանդացածները վիրուսով վարակվել են շրջագայությունների ընթացքում: Նա նշել է, որ կղզեխումբն անվտանգ է մնում զբոսաշրջիկների այցելության համար՝ նրանց կոչ անելով չփոխել արդեն պատրաստի ծրագրերը: