Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

2015թ. փետրվարի 12-ի և 2016թ. փետրվարի 12-ի ելույթների հիմնական ուղերձը

Որն է Սերժ Սարգսյանի 2015թ. փետրվարի 12-ի ելույթի, որտեղ ըստ էության նախագահը քաղաքականապես և անձնական վիրավորանքներով ոչնչացրեց Հանրապետական կուսակցության իրական այլընտրանք ԲՀԿ-ի ղեկավարին, և Սերժ Սարգսյանի 2016թ. փետրվարի 12-ի ելույթի նպատակը, որտեղ Սերժ Սարգսյանը հանդես եկավ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ ծավալուն մտքերով։ Երկու ելույթների հիմնական ասելիքը 2018-ից հետո Սերժ Սարգսյանի իշխանության ղեկին՝ մեկը միջոցի, մյուսը ձևի մասին է։

Հայտնի է, որ վերարտադրության խնդիրը Հայաստանում անձնավորված չէ, այլ համակարգային: Օրինակ` 2008 թվականին էլ բացառվում էր Ռոբերտ Քոչարյանի վերարտադրությունը, և նա հեռացավ, սակայն հարց է առաջանում՝ ինչի՞ց զրկվեց Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականից հետո: Միայն նախագահի պաշտոնից, մինչդեռ այդ պաշտոնում գտնվելու տարիներին կուտակած ֆինանսական կարողությունները և քաղաքական ազդեցությունը մնացին նրա մոտ: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը չվերարտադրվեց, սակայն վերարտադրվեց այն համակարգը, որում նա իրեն անվտանգ է զգում: Այս տեսանկյունից, Սերժ Սարգսյանը 2018-ին չի վերարտադրվի, սակայն հարցն այն է, թե արդյո՞ք կվերարտադրվի այն համակարգը, որում նա իրեն անվտանգ կզգա:

Շատ հավանական է, որ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Քոչարյանի, 2018-ին նախագահի պաշտոնը լքելուց հետո հավակնի, ասենք, ԱԺ նախագահի կամ վարչապետի պաշտոնին: Բայց սա արդեն կրկին Սերժ Սարգսյանի վերարտադրությունը չէ, այստեղ արդեն համակարգն է դեր ունենալու, որովհետև սրանք պաշտոններ են, որ ենթադրում են այլ սահմանադրական լիազորություններ և հիերարխիկ այլ հարաբերություններ իշխանության ներսում: Այստեղ է, որ վերարտադրություն հասկացությունն օգտագործելիս մենք պետք է առավելագույնս կոնկրետացնենք, թե ինչ ենք հասկանում դրա տակ՝ ինչ սուբյեկտների: Հակառակ դեպքում, արտահայտությունը դառնում է լղոզված, անպատասխանատու, անարժեք և մշտապես կարելի է մանևրել դրա շուրջ:

Վերարտադրությունը դա իշխանության անօրինական զավթումն է: Սակայն արդյո՞ք վերարտադրությունը դա միայն գործողության բնույթ ենթադրող հասկացություն է: Հազիվ թե, որովհետև Հայաստանում հաստատված է իշխանական մի համակարգ, որը ճյուղավորված և սերտաճած է մինչև հասարակության շարքային շերտեր, այսինքն` բազմաստիճան համակարգ է, որն ունի իր սոցիալական որոշակի բազան, տնտեսական բազան, որն ունի իր կենցաղային բազան, որն ունի իր «ընտանեկան» բազան՝ ի դեմս ներհամակարգային բազում խնամիությունների:

Այս պայմաններում վերարտադրության մասին անորոշ, ընդհանրական հայտարարությունները միայն նոր դաշտ են բացում մանիպուլյացիաների համար: Երբ սրանք հստակվում են, սահմանվում, ներկայացվում հանրությանը, ապա բնականաբար սրանով անուղղակիորեն սահմանվում են քաղաքական նոր չափանիշներ և չափորոշիչներ` և՛ տվյալ գործընթացի, և՛ ընդհանրապես քաղաքական հետագա զարգացումների համար: Այսինքն` ձևավորվում է ակամա մրցակցություն հանրության առաջ: Այսինքն` մրցակցություն ոչ թե զուտ միմյանց միջև, այսինքն` ուժեղի ու թույլի պայքար, այլ մրցակցություն հանրության առաջ, և հանրային կշիռն է մեծանում, հասարակությունը սկսում է համեմատել, թե ինչով են տարբերվում ՀՀԿ-ից մյուսները, ինչքան է այդ տարբերության խորությունը, ինչպիսին է բնույթը, իսկ որ հարցերում է նմանությունը, ինչ երևույթներ են կապ հանդիսանում ՀՀԿ-ի և մյուս սուբյեկտների միջև, ինչքանով են առանցքային այդ կապերը ընդհանրապես Հայաստանում ձևավորված ներքաղաքական ստատուս քվոյի երկու տասնամյակի շարունակականության տեսանկյունից:

Երբ այս հարցերն առաջանում են հստակ սահմանումներով, երևույթների և սուբյեկտների պարզ բնորոշումով ու սահմանագծումով, ակնհայտ է դառնում, որ Հայաստանում չի կարող վերարտադրություն չլինել, քանի որ Հայաստանում ներկայումս գործում է մի ամբողջական համակարգ, շաղկապված մի ամբողջական զանգված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում