Թայվանի հարավում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 108-ի, հայտնում է MDR Info-ն:
Փրկարարական կենտրոնի տեղեկությամբ՝ 9 մարդ դեռ համարվում է անհետ կորած, հնարավոր է՝ փլատակների տակ են:
Թայնան քաղաքում երկրաշարժի հետևանքով 16-հարկանի շենք է փլուզվել, փլատակների տակ է մնացել 200-300 մարդ: