ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել թիմի հարձակվող Էդիսոն Կավանիի իրավունքներն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հայտնում է le10sport-ը:
28-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Առաջիկա ժամանակաշրջանում կողմերը բանակցություններ կսկսեն:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ «կարմիր սատանաներ»-ը մտադիր են 45 մլն եվրո առաջարկել հարձակվողի տրանսֆերի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում Կավանին 33 հանդիպում է անցկացրել փարիզյան ակումբի կազմում և 14 գոլի հեղինակ դարձել: