«Աստղային պատերազմներ» կինոսագայի 8-րդ մասը կնկարահանվի խորվաթական Դուբրովնիկում: Այս մասին հայտնում է Dubrovački vjesnik-ը՝ հղում անելով Խորվաթիայի աուդիովիզուալ կենտրոնի տնօրեն Խրվոե Խրիբարին:
Նրա խոսքով՝ նկարահանումների պատրաստությունները գաղտնի տարվում են արդեն մի քանի ամիս, նկարահանումները կսկսվեն մարտի 9-ին և կտևեն 10 օր:
«Աստղային պատերազմների» 8-րդ մասն առայժմ անուն չունի: Ռեժիսորը Ռայան Ջոնսոնն է: Ենթադրվում է, որ նախագիծ կվերադառնան 7-րդ մասում գլխավոր դերերը մարմնավորած Ջոն Բոյեգան և Դեյզի Ռիդլին: