Բրիտանիայի ոստիկանությունը հայտնել է դեռահասի ձերբակալության մասին, որը կասկածվում է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական հաշիվները կոտրելու մեջ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Իրեն Cracka անվանած ոմն հանցագործ ավելի վաղ մի շարք ցանցահենային հարձակումներ է գործել ԿՀՎ, ՀԴԲ, Սպիտակ տան և ԱՄՆ այլ դաշնային մարմինների ղեկավարների էջերի վրա:
Ոստիկանության ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ 16-ամյա ձերբակալվածը կասկածվում է նաև «համակարգչային նյութերին չարտոնված հասանելիություն իրականացնելու նպատակով դավադրության», նաև «վնաս հասցնելու նպատակով չարտոնված գործողություններ անելու նպատակով դավադրության» մեջ: