Մյունխենում երեկ ձեռք բերված սիրիական հակամարտության կարգավորման համաձայնություններից հետո Իտալիան որոշում է ընդունել տրամադրել 3 միլիոն եվրո, հայտնում է Rosbalt.ru-ն: Այդ մասին գրված է Իտալիայի ԱԳ նախարարության հաղորդագրությունում:
Մասնավորապես 2 միլիոն եվրո կհատկացվի ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագրին, որը այդ ծրագրին թույլ կտա սնունդով ապահովել թուրքական սահման գնացող ավելի քան 30 հազար փախստականի:
Եվս 1 միլիոն եվրո կտրամադրվի հումանիտար հարցերի կոորդինացման ՄԱԿ-ի վարչությանը` փախստականների համար առաջին անհրաժեշտության ապրանքների գնման նպատակով: