Չինական պետական Sinohydro ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում որոշվել է $1,5 մլրդ պայմանագիր ստորագրել` Իրանի տարածքում 108 ՄՎտ էլեկտրոէներգիա արտադրելու հզորությամբ հիդրոէլեկտրոկայան կառուցելու համար: Ծրագրով նախատեսվում է կառուցել 110 մետր բարձրությամբ ամբարտակ, որի կառուցմանը հատկացվել է 60 ամիս ժամանակ: Այս պահին իրանական բոլոր ՀԷԿ-երի ընդհանուր հզորությունը կազմում է 7,7 հազար ՄՎտ: Երկրում գործում է 44 ՀԷԿ: