«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով օրեր առաջ ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հավաքել է իր հավատարիմ քրեական շրջանակներին և հայտարարել, որ մտադիր է 2018-ին առաջադրվել և կրկին դառնալ Երևանի քաղաքապետ։ Նա տեղեկացրել է, որ դրա համար անհրաժեշտ է այս տարի աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի 2017թ. ԱԺ ընտրությունները Կենտրոն վարչական շրջանում անթերի անցնեն։
Ըստ Գ. Բեգլարյանի, հենց այդ հանգամանքը կապահովի իրեն ստանալ իշխանության «դաբրոն» 2018-ի ծրագրերը կյանքի կոչելու համար։
Լուսանկարը՝ Photolure-ի