Wednesday, 24 04 2024
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում

ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն պաշտպանեցին ՀՀԿ թեկնածուին

Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քվեարկությամբ որոշվեց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրել արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին:

ՀՀԿ թեկնածու Թաթոյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին հանձնաժողովի 12 անդամներից 7-ը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին հանձնաժողովի հինգ անդամներ: Փոստանջյանի թեկնածությունն առաջադրել էր անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և պաշտպանել էր ՕԵԿ խմբակցությունը: ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն առաջադրել էր Նարեկ Ալոյանին, ում թեկնածության օգտին քվեարկեցին Ուրիխանյանը և հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը: Մինասյանը կողմ քվեարկեց բոլոր երեք թեկնածուներին էլ՝ դրսևորելով դաշնակցական կոմպլեմենտարիզմ: Ի տարբերություն Մինասյանի, ով բոլորին կողմ քվեարկեց, հանձնաժողովում ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը չքվեարկեց որևէ մեկի օգտին:

Թե՛ Մինասյանը իր՝ բոլորին կողմ քվեարկելով, թե՛ Ջհանգիրյանը որևէ մեկի օգտին չքվեարկելով օգնեցին ՀՀԿ-ին անցկացնելու իր թեկնածուին: ՀՀԿ-ն Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ունի 6 ներկայացուցիչ, հանձնաժողովի մյուս 5 անդամները, այսպես կոչված, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ են, իսկ մեկը անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է: Եթե իրենց ընդդիմություն համարողները մի քիչ սկզբունքայնություն և համախմբվածություն դրսևորեին, ապա հանձնաժողովում կարելի էր պատային վիճակ ստեղծել, և կլիներ 6-ը ընդդեմ 6-ի:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը որոշել է թեկնածու չառաջադրել, չպաշտպանել որևէ թեկնածուի և ընդհանրապես չմասնակցել Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը: Չնայած այդ հայտարարությանը, Ջհանգիրյանը սկսեց բացահայտ գովերգել ՀՀԿ-ական թեկնածու Արման Թաթոյանին՝ հայտարարելով, որ ինքը՝ Մարտի 1-ի գործով հանիրավի դատապարտված անձ, կարող է ասել, որ Արման Թաթոյանը որևէ բացասական դերակատարում չի ունեցել Մարտի 1-ի իրադարձությունների գործում, ընդհակառակը՝ այն ժամանակ լինելով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակից, մասնակից է եղել այդ իրադարձությունների վերաբերյալ զեկույցը կազմելուն: Մի պահ թվաց, որ Ջհանգիրյանը կարող է Թաթոյանին հռչակել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ամենաարժանի թեկնածուն Տիգրան Մեծի ժամանակներից մինչև մեր օրերը, բայց դրա փոխարեն գերադասեց չքվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին՝ դրանով հսկայական ծառայություն մատուցելով ՀՀԿ-ին:

Նախ՝ Գագիկ Ջհանգիրյանը որևէ կապ չունի Մարտի 1-ի իրադարձությունների հետ, որովհետև կալանավորվել է Մարտի 1-ից առաջ: Զարուհի Փոստանջյանը մեկնաբանելով Ջհանգիրյանի պահվածքը՝ նկատեց, որ եթե Ջհանգիրյանին դուր է եկել Մարտի 1-ի իրադարձությունների մասով Մարդու իրավունքների պաշտպանի կազմած զեկույցը, որին մասնակցություն է ունեցել Արման Թաթոյանը, ապա դրանով Ջհանգիրյանը ընդունում է, որ ինքը ոչ թե քաղբանտարկյալ է, այլ սովորական կրիմինալ:

«Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ոչ մի խոսք չկար այն մասին, որ Մարտի 1-ի իրադարձությունների համար դատապարտվածները քաղբանտարկյալներ են: Եթե Ջհանգիրյանը ընդունում է այդ զեկույցը, նշանակում է, որ ընդունում է, որ ինքն էլ քաղբանտարկյալ չի եղել, այլ սովորական կրիմինալ»,- ասում է Զարուհի Փոստանջյանը: Փոստանջյանը հիշում է, որ ժամանակին ինքն է այցելել «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող ծեծված Ջհանգիրյանին, այդ մասին հայտնել իրավապաշտպաններ Արթուր Սաքունցին և Ավետիք Իշխանյանին, և այդ գործով վկայություն տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար: Փոստանջյանը միամտաբար կարծում էր, որ Ջհանգիրյանը կարող էր քվեարկել իր օգտին՝ նկատի ունենալով Փոստանջյանի կողմից իրեն և իր հետ կալանավորված և ծեծված եղբորը մատուցած իրավական և մարդկային աջակցությունը:

Եթե Ջհանգիրյանը չքվեարկեց որևէ թեկնածուի օգտին՝ այն դեպքում, երբ պետք էր ընտրություն կատարել ընդդիմության և իշխանության միջև, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը քվեարկեց և՛ ընդդիմության, և՛ իշխանության թեկնածուների օգտին: Բայց Արծվիկ Մինասյանի կոմպլեմենտարիզմը ևս հասկանալի է. ՀՅԴ-ն այսօր գտնվում է, այսպես կոչված, ընդդիմությունից բացահայտ իշխանության տրանսֆորմացվելու ճանապարհին, և հիմա իրենք էլ չգիտեն, իրենք վերջը ընդդիմություն են, թե իշխանություն:

Նման քվեարկությունները շատ կարևոր են, որովհետև նման պայմաններում է բացահայտվում այս կամ այն կուսակցության իրական դեմքը կամ քաղաքական կողմնորոշումը: Հիմա ով կարող է ասել, որ ՀԱԿ-ը ՀՀԿ-ի կցորդը չէ, երբ բոլոր այն դեպքերում, երբ այդ խմբակցությունը չպետք է քվեարկի իշխանության համար անցանկալի օրենքների նախագծերի կամ թեկնածուների օգտին, ՀԱԿ-ը դառնում է բոյկոտի սկզբունքային կողմնակից՝ լինի դա բյուջեի նախագիծը, թե Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում