Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Ստեփանակերտը հույս է հայտնում, որ Վաշինգտոնը կվերանայի Ղարաբաղին օգնություն չտրամադրելու հարցը

Սպիտակ տունը նախատեսում է բյուջեով 22 մլն 412 հազար դոլար հատկացնել Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն: 2015-ի համեմատ, այդ գումարն ավելին է 22%-ով: Սակայն, 2016-ին ևս ԱՄՆ-ի բյուջեով հատկացումներ չեն նախատեսվում Լեռնային Ղարաբաղի համար։

Ըստ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի, մինչդեռ, Ստեփանակերտին անհրաժեշտ է հատկացնել 5 միլիոն դոլար Lady Cox վերականգնողական կենտրոնի համար, որտեղ տարեկան բժշկական օգնություն է ստանում ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 1000 մարդ: Լեռնային Ղարաբաղին տարեկան 1․5 մլն դոլարի օգնություն էր տրամադրում USAID-ն (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն):

Նշենք նաև, որ անցած մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ն միջինը 1.5 մլն դոլար է հատկացրել ԼՂ-ին:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, մեզ հետ զրույցում նշեց, որ սա ավելի շատ ոչ թե ֆինանսական այլ բարոյական խնդիր է․ «Ի տարբերություն Ադրբեջանի, որին Ամերիկայի Միացյալ Նահանգները, թեպետ կրճատել է, բայց օգնություն տրամադրում է ՝այդ թվում ռազմական, որն Ադրբեջանի կողմից օգտագործվոմ է մեր զինվորների սպանության համար։ Մենք այդ գումարն օգտագործում ենք վերականգնողական կենտրոնի զարգացման, մարդասիրական ծրագրերի համար»։

Բաբայանը հույս հայտնեց, որ բյուջեի հաստատաման ժամանակ մոտեցումը կվերանայվի. «Չճանաչվածությունը չպետք է լինի հիմք՝ այս կամ այն երկրին կամ ժողովրդին զրկելու մարդասիրական տարբեր ծրագրերի իրականացումից։ Համոզված եմ, որ ուշ թե շուտ Վաշինգտոնը վերանայելու է իր մոտեցումները»,- եզրափակեց Դավիթ Բաբյանը։

Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության համար օգնության չափն ավելացել է, իսկ ԼՂՀ-ին որոշվել է օգնություն չտրամադրել՝ խոսում է այն մասին, որ սա բացառապես քաղաքական մոտեցում է. «Եթե ավելացել է Հայաստանի համար օգնության չափը, դա նշանակում է, որ այնքանով, որքանով ավելացել է՝ նախատեսված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար։ Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունեն պետություններ, առավել ևս պետություն, որը ինֆորմացիոն առումով պակասություն ունի և կարող է չիմանալ, որ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը շատ ավելի ջերմ են քան մեկ կամ երկու տարի առաջ։ Այնքանով, որքանով ավելացվել է օգնությունը Հայաստանի համար՝ նկատի է առնվում հենց Արցախը, պարզապես այդ մասին չի բարձրաձայնվում։ Գուցե իմ կողմից էլ սխալ է, որ ասում եմ, բայց Լեռնային Ղարաբաղն անտեսված չէ որևէ կերպ՝ պարզապես ներառված է Հայաստանի օգնության չափաբաժնի ավելացման մեջ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում