Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մտադիր չէ հեռանալ

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայր էր հրավիրել իշխանական վերնախավի ներկայացուցիչներին, որոնց ներկայությամբ մոտ 25 րոպե տևողությամբ ելույթ է ունեցել: Սերժ Սարգսյանի ելույթը ավելի շատ նման էր նախագահական ընտրությունների գնացող թեկնածուի նախընտրական ծրագրի կամ ավելի շուտ ընտրություններում նոր հաղթած թեկնածուի ծրագրային ելույթի: Սերժ Սարգսյանը իր այս ելույթով իշխանական վերնախավին հասկացրեց, որ ինքը դեռ առնվազն մի 10 տարվա անելիք է տեսնում իր համար, և պետք չէ ժամանակից շուտ իրեն համարել խաղից դուրս վիճակում:

Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է երկու տարուց մի փոքր ավել ժամանակահատված: Բայց, մյուս կողմից, գրեթե մեկ տարի հետո տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրություններից հետո նշանակված վարչապետը արդեն կարող է իրեն համարել նախագահական իշխանության լիակատար մրցակից, և գործող իշխանության իրական տերը:

Իշխանության ներսում հիմա արդեն սկսել են գերակշռող դառնալ նախընտրական տրամադրությունները, և մարդիկ փորձում են հասկանալ թե ով կարող է լինել ուժի հաջորդ կենտրոնը, դեպի ուր պետք է իրենք մղվեն, գրավիտացիայի օրենքներին համապատասխան: Սարգսյանի երեկվա ելույթը ուղղված էր նման որոնումների մեջ գտնվողներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը իշխանական վերնախավին հասկացրեց, որ ուժի նոր կենտրոնի փնտրտուքները անիմաստ և ժամանակավրեպ զբաղմունք են, ինքը ամենևին էլ մտադրություն չունի գնալու, այլ ընդհակառակը՝ այնպիսի մի հսկայական ծրագրային փաստաթուղթ ներկայացրեց, որի իրականացման համար, ինչպես արդեն նշեցինք, առնվազն 10 տարի է պետք, եթե ոչ ավելի:

Ավելին՝ նախագահ Սարգսյանը այն մարդկանց, ովքեր համարում են, որ իր պաշտոնավարման ժամկետը լրանում է և ինքը հեռացող է՝ զգուշացնում է մտածել սեփական քաղաքական ապագայի մասին, բառացի հայտարարելով, որ որևէ կուսակցության կամ անհատի տեղը ապագա խորհրդարանում երաշխավորված չէ:

Նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում խոսում է հավերժական արժեքներից, ինչպիսին մարդու իրավունքներն են, ժողովրդավարությունն ու ազատ ընտրությունները, խոսում է արդար և վստահելի դատական համակարգ ունենալու, ներդրումների խրախուսման և տնտեսական զարգացումը խթանելու մասին, և որպես դրա հետևանք Հայաստանում առկա անկումային տրամադրությունների հաղթահարման և արտագաղթի կասեցման մասին, խոսում է Թուրքիայի ու Ադրբեջանի շրջափակման պայմաններում ապրելու և զարգանալու հնարավորության, արտաքին մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ լինելու և դրանցից օգտվելու անհրաժեշտության մասին:

Հայաստանում չկա մեկը, որը չխոսի դրա մասին՝ լինի դա ընդդիմություն, թե իշխանություն: Բայց արդյոք այն մարդիկ, ովքեր հավաքվել էին նախագահական նստավայրում՝ կարո՞ղ են համարել, որ այդ կոչերը կամ գոնե առնվազն դրանց մի մասը ուղղված է իրենց: Այդ մարդիկ ունեն մի հավերժական խնդիր և նպատակ. ի՞նչ անել իշխանության մեջ մնալու, իշխանությունում ունեցած իրենց ազդեցությունը ընդլայնելու և դրա հաշվին իրենց և իրենց շրջապատի անձնական բարեկեցությունը մեծացնելու համար: Նախագահին իրենք դիարկում են որպես իրենց այդ ձգտումների իրականացման երաշխավոր և աջակից, և միայն:

Ի դեպ, երեկվա իշխանական հավաքում ոչ մի խոսք չասվեց Դաշնակցության և այդ կուսակցության հետ սպասվող համագործակցության մասով: Ի վերջո, որևէ մեկը պե՞տք է պատասխանի այն հարցին, թե ինչ իմաստ ունի Դաշնակցությանը պաշտոններ բաժանելը, և դրանով իշխանությունը ինչ խնդիր է լուծում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում