Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

Սերժ Սարգսյանը գնում է հեղափոխությա՞ն. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է  օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին և հանդես է եկել ծավալուն ելույթով:

Առաջին  հայացքից՝ դա գրեթե ամբողջությամբ նախընտրական ելույթ է՝ Հայաստանի զարգացման, ապագայի մասին տեսլականներով, ոլորտ առ ոլորտ կատարվելիք անհրաժեշտ քայլերի նախաձեռնությամբ:

Մի խոսքով, Սերժ Սարգսյանը ներկայացրել է, թե ինչպիսի Հայաստան է ցանկանում տեսնել ապագայում, ինչպես ինքն է ասել՝ վաղը, տասը կամ քսան տարի հետո: Միանգամից ասենք՝ Սերժ Սարգսյանի ցանկացած Հայաստանն իդեալական երկիր է՝ երջանիկ մարդկանցով, բարեկեցիկ կյանքով, հավասարությամբ ու արդարությամբ: Դա այն Հայաստանն է, որի մասին երազում են բոլորը և որի մասին խոսում են բոլորն իրենց նախընտրական ծրագրերում: Բայց այդ տեսլականը, որքան գեղեցիկ ու հրապուրիչ է՝ իր ձևակերպումներով, այնքան գորշ է ու հուսահատեցնող՝ իրականության հետ առաջին իսկ համեմատության, համադրության դեպքում:

Եվ եթե Սերժ Սարգսյանն իսկապես ցանկանում է, որպեսզի Հայաստանը դառնա այնպիսին, ինչպիսին ներկայացնում է իր ելույթում, ապա դա հնարավոր է միայն արմատական, ծայրահեղ արմատական քայլերի դեպքում, ինչը ենթադրում է գործող իշխանության, պետական կառավարման համակարգի, քաղաքական ու տնտեսական էլիտայի նույնքան արմատական փոփոխություն:

Այլ կերպ ասած` հեղափոխություն՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով: Բայց նույն ելույթում Սերժ Սարգսյանն ասում է. «Պետք է հիասթափեցնեմ անընդհատ հեղափոխություն անելու կողմնակիցներին: Մենք չենք շտապելու: Քաղաքական ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելիս շտապողականությունը և անխոհեմությունը երբեք լավ ավարտի չեն հանգեցրել»:

Իսկ դա նաև նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած տեսլականն իրագործելու «պատասխանատու բեռը» շարունակելու են կրել լիսկաները, շմայսները, սամվելալեքսանյաններն ու բոլոր մյուսները, որոնց մեծամասնության համար նախագահի երեկվա ելույթում ներկայացված գաղափարներն ու արտահայտությունները վերծանելու համար հատուկ մասնագետներ են պետք:

Իհարկե, պետք չէ բացառել նաև, որ «հակահեղափոխականության» մասին հիշատակումը Սերժ Սարգսյանն արել է համակարգը ցնցումներից զերծ պահելու հաշվարկով:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում