Ամերիկացի ռեփեր դոկտոր Դրեն նկարահանվում է Apple-ի սերիալի գլխավոր դերում և հանդես կգա որպես պրոդյուսեր, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Նշվում է, որ Vital Signs սերիալը կիսաինքնակենսագրական կլինի, իսկ առաջին եթերաշրջանը բաղկացած կլինի 6 մասից:
Սերիալը կտարածվի Apple Music-ի միջոցով, սակայն տվյալ պահին պարզ չէ, թե ինչ աստիճանի գործընթացում կներգրավվեն մյուս ընկերությունները: