Բրիտանական Սաութենդ օն-Սի քաղաքի 32-ամյա բնակիչ Թոմ Թոմ Օ’Նիլը մերկ դուրս է վազել ավտոճանապարհ և սկսել է բռնցքամարտել կողքով անցնող ավտոմեքենաների հետ, հայտնում է The Telegraph-ը:
Բրիտանացին որոշել է անհավասար պայքարի մեջ մտնել ավտոմեքենաների հետ այն բանից հետո, երբ տեղի բարերից մեկում ուժեղ խմել է: Հրապարակված դրվագներում երևում է, թե ինչպես է մերկ տղամարդը ճանապարհի մեջտեղում կանգնել բռնցքամարտիկի կեցվածքով: Երբ նրա կողքով ավտոմեքենա է անցել, Օ’Նիլը դրա վրա է հարձակվել բռունցքներով:
Ավելի ուշ նրան փորձել է կանգնեցնել ոստիկանը, սակայն Օ’Նիլը նրա վրա էլ է հարձակվել: Արդյունքում, հարբած տղամարդը գիշերն անցկացրել է բաժնում և վճարել 430 դոլարի չափով տուգանք:
https://youtu.be/nTulF5IxPto