Միասեռ ամուսինների համար մեղրամիսն անցկացնելու ամենատարածված երկիրը դարձել է Մալդիվյան Հանրապետությունը: Այդ մասին վկայում են Kuoni Travel տուրիստական ընկերության հետազոտությունները, հայտնում է Gay Star News-ը:
Նշվում է, որ դրա պատճառը Մալդիվների բավականին կտրվածությունն է մյուս երկրներից, չնայած այնտեղ միասեռ ամուսնություններն արգելված են: Պարբերականի տվյալներով` վերջին 5 տարում միասեռ զույգերի կողմից Մալդիվներ պատվիրված արձակուրդների թիվն աճել է 279 տոկոսով: Վերջին 2 տարում աճը կազմել է 76 տոկոս:
Տարածվածությամբ երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Թաիլանդը և ԱՄՆ-ն: