Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է 2016-ի գարնանը պաշտոնական այցով Իրան այցելելու իր ծրագրերի մասին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
«Ես ուրախ կլինեմ գարնանը ժամանել Իրան»,- ասել է նա` Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի շրջանակներում:
Նրա խոսքերով` ԵՄ-ն սկսել է Իրանի իշխանությունների հետ բարձր մակարդակով քաղաքական երկխոսության նախապատրաստությունը: