Միչիգանի համալսարանի նոր հետազոտությանը մասնակցել է 88 կամավոր: Մի շաբաթից ավել նրանք հաճախել են լաբորատորիա, որտեղ համակարգչով կատարել են տարբեր առաջադրանքներ և լրացրել են թեստեր, հայտնում է Zee News-ը:
Փորձի վերջին գիշերը կամավորների կեսը քնել են 8 ժամ, իսկ մյուսները չեն քնել: Լաբորատորիայից դուրս գալուց առաջ նրանց խնդրել են ստուգել թուղթը, որտեղ գրված են եղել նրանց կատարածները, այդ թվում՝ իրականությանը չհամապատասխանող տվյալներ, և ստորագրել դրա տակ: Հետազոտողները նկատել են, որ գիշերը չքնած կամավորների 50%-ը և քնածների 14%-ը ստորագրել են սուտ տվյալներ պարունակող փաստաթղթի տակ:
Քնի պակաս ունեցողներն ավելի վատ են կատարել ինտելեկտի մակարդակը որոշող թեստերը, և ավելի հաճախ են ստորագրել սուտ պնդումների տակ: