ԴԱԻՇ խմբավորումը վերածվել է ամբողջ աշխարհում գլխավոր ահաբեկչական սպառնալիքի` ստվեր գցելով «Ալ-Քաիդա»-ի վրա: Նման հայտարարությամբ Մյունխենի ամենամյա խաղաղության համաժողովում ելույթ է ունեցել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը, գրում է TASS-ը:
Նրա խոսքերով` ԴԱԻՇ-ը և «նրա մի քանի ճյուղավորումներ վերածվել են մյուսներին գերազանցող գլոբալ ահաբեկչական սպառնալիքի»:
«ԴԱԻՇ-ն իր ենթադրյալ ուժով գլոբալ ծավալով այժմ գերազանցում է «Ալ-Քաիդա»-ին»,- ընդգծել է Քլեփերը:
Նշվում է, որ Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր գրոհայիններ են ժամանել 120 երկրից: Խոսքն առնվազն 38.2 հազար օտարերկրյա գրոհայինների մասին է, ներառյալ 6.9 հազարը Արևմուտքի երկրներից: