Երգչուհի Թեյլոր Սվիֆթը ռեփեր Քանյե Ուեսթին քննադատել է «կնատյացության» համար, հայտնում է Fox News-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Քանյե Ուեսթի Famous նոր երգում կա «մենք Թեյլորի հետ կարող է սեքս ունենանք», ինչպես նաև երգչուհու հասցեին անպարկեշտ մակդիր: Բացի դրանից, այդ թրեքում Ուեսթը պնդում է, որ Սվիֆթին դարձրել է հայտնի: Նա նաև խնդրում է Սվիֆթից նրա Twitter-ում կազմակերպել Famous սինգլի թողարկումը:
Սվիֆթը հրաժարվել է և զգուշացրել Ուեսթին այդ երգը թողարկելուց, ասել է երգչուհու ներկայացուցիչը:
Նրա խոսքով երգչուհուն տեղյակ չեն պահել անպարկեշտ մակդիրով տողի մասին և այն մասին, որ Ուեսթն է նրան դարձրել հայտնի:
Ուեսթն իր հերթին ասել է, որ մեկ ժամից ավելի հեռախոսով խոսել է երգչուհու հետ, և որ վերջինս չի առարկել երգի տեքստի հարցում: Իսկ անպարկեշտ մակդիրը, որը նա օգտագործել է Սվիֆթի նկատմամբ, հիփ-հոփ մշակույթում բացասական երանգ չի կրում: