Եվրամիությունը կչեղարկի պատժամիջոցներն ընդդեմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ընդդեմ երկրի 170 այլ պաշտոնատար անձանց: Այս մասին Agence France Press գործակալությանը հայտնել են դիվանագիտական աղբյուրները:
«Լուկաշենկոն բացառված է ցուցակից»,- ասել է աղբյուրը` հավելելով, որ պատժամիջոցները կչեղարկվեն նաև ընդդեմ 3 բելառուսական կազմակերպության:
Պատժամիջոցների չեղարկման մասին որոշումը պաշտոնապես կհայտարարվի ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների ամենամսյա հանդիպման ժամանակ: