Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Հալեպի վրա կառավարական ուժերի հարձակման հիմնական նպատակը հանդիսանում է ոչ թե քաղաքի զավթումը` որպես այդպիսին, այլ Թուրքիայից ահաբեկիչների զինումը խոչընդոտելը: Այս մասին Ասադն ասել է France Press-ի հետ հարցազրույցում:
Ասադի խոսքերով` այդ պայքարի կարևորությունը նրանում է, որ Սիրիայի բանակը փակի ահաբեկիչների զինման հիմնական ուղիները:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական բանակը ժողովրդական աշխարհազորայինների ջոկատների աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Հալեպ գավառի մի շարք ռազմավարական բարձունքներում: