Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է մինչև տարեվերջ ոչնչացնել երկրի տարածքում ԴԱԻՇ-ի բոլոր դիրքերը:
«Ձգտում ենք անել, որպեսզի այս տարին Իրաքում վերջինը լինի ԴԱԻՇ-ի համար։ Էր Ռամադիում իրաքյան բանակի վերջին հաղթանակները միայն սկիզբն են ահաբեկչական խմբավորմանը վերջ դնելու համար, իսկ ԴԱԻՇ-ը կորցրել է վստահությունն այն քաղաքացիների մոտ, որոնք աջակցել են նրան»։