ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյուքնում ոչ միայն երեք նախարարների ու երկու մարզպետների պորտֆելներ են տրվելու ՀՅԴ-ին, այլ նաև մի շարք այլ պաշտոններ: Մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ևս կզիջեն ՀՅԴ-ին:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը նշեց, որ այդ մասին ինքն էլ է մամուլից տեղեկացել. «Կուսակցությունն ինչ որոշում կայացրեց, ես միանշանակ իրականացնելու եմ կուսակցության որոշումը»:
Իր գործունեության վերաբերյալ հարցին՝ արդյո՞ք ինքն արեց այն ամենը, ինչ կարող էր, Հ. Անտոնյանը պատասխանեց. «Իմ արած աշխատանքի մասին ժողովուրդը կարող է ասել»: