Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Հանովեր»-ին:
Գերմանական Kicker-ը ներկայացրել է «մեղուներ»-ի հավանական մեկնարկային կազմը.
«Բորուսիա»` Բյուրկի, Պիշչեկ, Սոկրատիս, Հյումելս, Շմելցեր, Վայգլ, Գյունդողան, Կաստրո, Մխիթարյան, Ռոյս, Օբամեյանգ
Հավելենք, որ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 13-ին, Երևանի ժամանակով 17:30-ին: