«Նյու-Յորք Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ով ավելի վաղ հանդես էր գալիս «Չելսի»-ի կազմում, կատակել է, ասելով, որ տոմս կգնի «ազնվականներ»-ի պաշտպան Ջոն Տերիի համար, որպեսզի վերջինս տեղափոխվի ԱՄՆ, տեղեկացնում է Goal-ը:
«Նա լավագույն պաշտպանն է, ում հետ ես հասցրել եմ խաղալ: Եթե «Չելսի»-ն թույլ տա նրան հեռանալ, ապա նրան կստիպեմ տեղափոխվել ԱՄՆ:
Կցանկանայի, որ «Չելսի»-ն նրան նոր պայմանագիր առաջարկել: Ակնհայտ է, որ Ջոնը ցանկանում է մնալ Լոնդոնում»,- հայտարարել է Լեմպարդը: