Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

«Շիրակի մարզը էնքա՜ն լավ վիճակում է, որ ղեկավարի անունը տալիս են, ժողովուրդն ընկնում է ոտքերը». Վարդան Ղուկասյան

Ինչպես սպասվում է, այսօր Սերժ Սարգսյանը կհայտարարի ՀՅԴ-ի հետ կոալիցիոն համաձայնության մասին, որի շրջանակում սպասվում է, որ Շիրակի մարզը կփոխանցվի ՀՅԴ-ին: Մյուս կողմից, ինչպես արդեն անդրադարձել ենք, Շիրակի մարզում շատերը չեն ուզում, որ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հեռանա: Անգամ տեղեկություն կա, որ գյուղապետերը գնացել են մարզպետարան, պատրաստակամություն են հայտնել մինչև կառավարություն բողոքելու, որպեսզի Ցոլակյանը չհեռանա:

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեր դիտարկմանը, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ է Ցոլակյանի համար շիրակցիների սիրտն այդքան ցավում, իսկ իր հեռանալու դեպքում այդպես չէր, ասաց. «Շիրակի մարզը էնքա՜ն լավ վիճակի մեջ է: Խելագարված են, չէ՞: Այնքան սոցիալապես լավ վիճակի մեջ է Շիրակի մարզը, դրա համար էլ խելագարվում են: Ղեկավարի անունը որ տալիս են, ժողովուրդն ընկնում է ոտքերը ղեկավարների, որովհետև իրենց վիճակն էնքան լավ է, որ էդպես է»:

Ինչ վերաբերում է Ցոլակյանի գործունեությանը, ապա Վարդան Ղուկասյանը խուսափեց պատասխանից. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, Ֆելիքս Ցոլակյանին որպես անձ հարգում եմ: Ամենակարևորը, որ խառնակչությամբ չի զբաղվել, մարդկանց չի խառնել: Մնացածը տենց արտառոց բան չեմ կարող ասել»:

Մեր դիտարկմանը՝ սակայն, փաստորեն, գյումրեցիները նման վարք չդրսևորեցին, երբ իրեն էին հանում քաղաքապետի պաշտոնից, Ղուկասյանը հայտարարեց. «Էդ ձեզ է թվում: Կակռազ գյումրեցիները մինչև էսօր ողբում են»:

Նախկին քաղաքապետն այսօր հետևյալ հարցն է ուզում ուղղել իշխանությանը. «30 տարին չլրացա՞վ, որ լենինականցիները սոցիալապես ամենավերջին տեղում են: Ինչքան պիտի մենք էսպես, միայն չայով ապրի էս ժողովուրդը՝ առանց շաքարի»:

Մեր դիտարկմանը, թե, օրինակ, ինքը բավական հարստացավ նույն Գյումրին ղեկավարելու տարիներին, Ղուկասյանը հայտարարեց. «Ես էն գլխից հարուստ եմ եղել՝ և՛ հոգեպես, և՛ ֆինանսապես, և ամեն ինչ ունենալով եկել եմ ու իմ վերջինը տվել եմ իմ ժողովրդին»:

Չնայած դրան՝ Վարդան Ղուկասյանը բավական հարուստ հեռացավ քաղաքապետի պաշտոնից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում