«Նիցա»-ի կիսապաշտպան Վենսան Կոզյելոն Լոնդոնի «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնում է Express-ը:
Տեղեկությունների համաձայն՝ «զինագործներ»-ը կփորձեն գնել 20-ամյա ֆրանսիացու իրավունքներն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Կոզյելոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլան»-ը: Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 23 հանդիպումների և երեք գոլ է խփել: