ԵՄ խորհուրդը հունական իշխանություններին 3 ամիս է տվել սահմանային վերահսկողության համակարգի շտկման համար, այլապես Շենգենյան գոտու այլ երկրներ կփակեն սահմանները Հունաստանի հետ մինչև 2 տարի ժամկետով։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։
Եվրահանձնաժողովի զեկույցի նախագծում, որի մասին հայտնի էր դարձել երկու շաբաթ առաջ, ասվում էր, որ Հունաստանը լրջորեն անտեսում է ազատ շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկման իր պարտավորությունները։
Այդ որոշումը կարող է հանգեցնել այլ երկրներում շենգենյան համաձայնագրի գործողության դադարեցման։
Անցած տարի Հունաստան է ժամանել ավելի քան 850 հազար ներգաղթյալ և փախստական։