Facebook-ը պատրաստվում է SMS-հաղորդագրությունների ուղարկումն ինտեգրել սեփական մեսենջերին, նաև մեկ հավելվածում մի քանի էջերի աջակցություն ներդնել: Այս մասին հայտնում է TechCrunch-ը:
Գործառույթն օգտատերերին հնարավորություն կտա հրաժարվել SMS-ի համար սմարթֆոնի ստանդարտ հավելվածն օգտագործելուց և անցնել Messenger-ի: Որոշ սարքերում գործառույթի հանվելու մասին պատմել են Android Police պորտալի օգտատերերը: Կարգավորումների մենյուում հայտնվել է SMS կետ, իսկ Messenger-ից SMS-ներ ուղարկելիս դրանք լուսավորվում են մանուշակագույն գույնով, սովորական հաղորդագրությունները՝ կապույտով:
Բացի դրանից՝ Facebook-ի մեսենջերում կստեղծվի մի քանի էջ ավելացնելու հնարավորություն: Դա անհրաժեշտ է այն դեպքում, եթե մի սարքն օգտագործվում է մի քանի մարդկանց կողմից: