Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ինգուրիի հիդրոէլեկտրակայանից Աբխազիային մատակարարվող էլեկտրաէներգիայի քանակը կարող է բավականացնել երկու շաբաթ։ Այս մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։
Նշվում է, որ Ինգուրիի հիդրոէլեկտրակայանի ջրամբարում ջրի քանակի պակասի պատճառով ընթացիկ տարվա հունվարի 25-ից Աբխազիայի բնակիչներն էլեկտրաէներգիա են ստանում ըստ գրաֆիկի։
«Իրականում ջրի պակաս է եղել։ Այս տարի ջրի հոսքը չի եղել այնպես, ինչպես որ վերջին տարիներին էր։ Ես կարող եմ ասել, որ կա էլեկտրաէներգիայի երկշաբաթյա պաշար, որը վաճառվում է Աբխազիային, և կա վտանգ, որ մենք չենք կարողանա նրանց վաճառել էլեկտրաէներգիա։
Մենք այդ տեղեկատվությունը փոխանցել ենք նրանց։ Աշխատում ենք համատեղ, որպեսզի ինչ-որ կերպ լուծենք այդ խնդիրը»,- հայտարարել է Կալաձեն: