«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի կարծիքով՝ տեղեկացված կլիներ, եթե ակումբի ղեկավարությունը բանակցություններ վարեր Ժոզե Մոուրինյոյի հետ:
«Մոուրինյոյի հետ չենք խոսել այդ կապակցությամբ, սակայն նա իմ ընկերն է: Ես չգիտեմ, բանակցել են «Մանչեսթեր Յուանյթեդ»-ի ներկայացուցիչները նրա հետ, թե՞ ոչ:
Կարող եմ ասել միայն, վստահ եմ, եթե «կարմիր սատանաներ»-ը բանակցեին Մոուրինյոյի հետ, ես զգուշացված կլինեի և տեղեկացված այդ մասին»,- The Independent-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը: