Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ինչո՞ւ է համալրվում Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքով, ոչ թե թուրքական բանակին դիմակայելու, այլ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար է: Այս մասին Նիկոլայ Բորդյուժան ասաց այսօրվա ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե որքանով է հավանական Սիրիայի շուրջ ռուս-թուրքական հնարավոր պատերազմը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, թե հույս ունի, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև խնդիրները կկարգավորվեն քաղաքական ճանապարհով, և ինքը չի կարծում, թե ճիշտ է քննարկել ռուս-թուրքական ռազմական դիմակայության սցենարները:

«102-րդ ռազմաբազայի պոտենցիալը, կարծում եմ, բավարար է՝ նրա վրա դրված առաջադրանքները կատարելու համար: Առավել ևս՝ 102-րդ բազան ոչ թե թուրքական բանակին դիմակայելու, այլ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար է, և եթե այն գործի, ապա, բնականաբար, գործելու է այլ միջոցառումների շրջանակում, որոնք ձեռնարկվելու են տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ղեկավարության կողմից: Այնպես որ, չեմ տեսնում այնտեղ ուժեր կուտակելու որևէ անհրաժեշտություն»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան:

Պատասխանելով հարցին, թե 102-րդ ռազմաբազայի ռազմատեխնիկական համալրումը որևէ կերպ կապ ունի՞ ռուս-թուրքական լարվածության հետ, Նիկոլայ Բորդյուժան ասաց, որ ոչ թե ռազմաբազան է ամրապնդվում, այլ պարզապես ստորաբաժանումները մատակարարվում են ամենաժամանակակից սպառազինությամբ, և ապահովվում է նրանց մարտական պատրաստվածության բավարար մակարդակը. «Խոսքը պլանային աշխատանքի մասին է: Ի դեպ, որպես զինվորական կարող եմ ասել, որ մարտական պատրաստվածության, հագեցվածության ցանկացած միջոցառում անցնում է հետևողական: Ես չեմ ասում, թե օրինակ՝ 102-րդ ռազմաբազան ինչ-որ արտասովոր ծրագրով մեծացնում է իր ռազմական պոտենցիալը: Ինձ նման բան ամեն դեպքում հայտնի չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում