ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իրեն ճնշում է մշտապես Վաշինգտոնում լինելը: Այս մասին գրում է Variety-ն:
Էլեն Դեջեներեսի շոուի եթերում նա ասել է, որ չի կարոտում ԱՄՆ-ում նախագահական արշավին, այլ միայն դրա ասպեկտներից մեկին՝ Վաշինգտոնից մեկնելու հնարավորությանը:
Հաղորդավարի ճշտող հարցին՝ հատկապես ի՞նչն է ճնշում՝ Վաշինգտո՞նը, թե՞ դրանից մեկնելու անհրաժեշտությունը, Օբաման ծիծաղելով պատասխանել է, որ հոգնել է հենց Վաշինգտոնից:
Նա նաև պատմել է, թե ինչու է աշխատում չվիճել Միշել Օբամայի հետ:
«Գիտեք, 15 տարի անց ես վերջապես հասկացա, որ նա միշտ ճիշտ է»,- ասել է ԱՄՆ նախագահը լսարանի ծիծաղի ներքո: