Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չինացի հնագետները հայտարարել են, որ ավանդական պելմենները՝ «ցզյաոցզի», երկրի տարածքում պատրաստել են դեռևս 1700 տարի առաջ։
Գիտնականներն այն հայտնաբերել են Տուրֆան քաղաքի (Սինձյան-Ույղուրյան ինքնավար շրջան, Չինաստանի հյուսիս-արևմուտք) մոտ անցկացրած պեղումներում։ Հնագետներն ընդհանուր առմամբ հայտնաբերել են 3 պելմեն, որոնք հարյուրամյակներ շարունակ ընկած են եղել գետնի վրա։ Նրանցից յուրաքանչյուրի երկարությունը 5 սանտիմետր է, իսկ լայնությունը՝ 1.5 սանտիմետր։ Հնագետները կարծում են, որ գտածոն ապացույցն է այն բանի, որ Չինաստանում՝ սկսած հին ժամանակներից, խոհարարական ավանդույթները տարածվել են արևելքից արևմուտք։