ԱԺ Պետաիրավակա հարցրերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՄԻՊ թեկնածուների դիմումները: ՄԻՊ թեկնածու Նարեկ Ալոյանին ներկայացրեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Ինձ համար ցավ է, որ ընդդիմադիր մեր գործընկերները չգնացին միասնական քննարկումների, մեկ միասնական թեկնածուի առաջադրման համար: Դրա համար «Ալյանս» կուսակցությունն իր թիմից առաջադրել է այն կադրին, որը, ըստ իս, ունակ է իրականացնել ՄԻՊ-ի գործառույթները»,- ասաց Տ. Ուրիխանյանը:
Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ առաջադրել է այն թեկնածուին, ով ՄԻՊ ընտրվելու պարագայում ո՛չ ընդդիմությանը հարված կհասցնի, և ո՛չ էլ սպասարկելու է իշխանության շահերը՝ որպես իշխանության կողմից ներկայացված թեկնածու:
Մանրամասները՝ տեսանյութում: