«Գործընթացը շարունակվում է, կարծում եմ՝ չափազանց մեծ սպեկտրի հարցեր են քննարկվում, հնարավոր է նաև, որ քննարկվում է նաև հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված հարցը,- անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության բանակցություններին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը և հավելեց. «Մի բան աներկբա է՝ ցանկացած քայլ պետք է արվի այն ժամանակ, երբ այդ քայլի իրականացումը կբերի արդյունք մեր պետությանը: Սա է բանալին»:
Գ. Մինասյանի հավաստմամբ՝ ՀՀԿ-ն միշտ բաց է բոլոր ուժերի հետ համագործակցության համար. «Ուղղակի պետք է գտնել ընդհանուր հետաքրքրություններ ներկայացնող հարցեր»:
Անդրադառնալով ՀՀԿ ներկուսակցական բախումների վերաբերյալ հարցին, Գագիկ Մինասյանը ժխտեց, ասելով, որ աշխատանքային մթնոլորտ է, բախումներ չկան:
Մանրամասները՝ տեսանյութում: