Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչու նոր ատոմակայանի կառուցման նախագիծը հանվեց կառավարության երեկվա նիստի օրակարգից

Իր պաշտոնավարման առաջին իսկ տարում Սերժ Սարգսյանը խոսեց նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտության մասին: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016թ. սեպտեմբերը: Սակայն հետագայում՝ 2013 թվականին, նշվեց շահագործումը մինչ 2019 թվականը երկարաձգելու մասին:

Կառավարության այսօրվա նիստին էլ պետք է քննարկվեր ու հաստատվեր նոր ատոմակայանի կառուցման ծրագիրն ու կառուցման պլանի ժամանակացույցը: Նոր էներգաբլոկը հանված նախագծով նախատեսում էր կառուցել մինչև 2026 թվականը, սակայն Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, օրակարգի քննարկումը դեռ չմեկնարկած, խնդրեց հանել նախագիծը: Կառավարությունը հանեց այս հարցը օրակարգից:

Նախագծում նշվում էր, որ մեր երկրում միջուկային նոր էներգաբլոկի կառուցումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգով»:

Բնապահպան Կարինե Դանիելյանը, խոսելով հին ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին, նշեց՝ այն երկար շահագործվել չի կարող:

Նոր ատոմակայանի կառուցմանը դեմ լինելու համար բնապահպանը մի շարք՝ էկոլոգիական մաքրությամբ պայմանավորված պատճառներ բերեց, բայց, միաժամանակ, դրա կառուցման անհրաժեշտություն տեսնում է:

Կարինե Դանիելյանի դիտարկմամբ՝ հին էներգաբլոկն այսօր վտանգավոր չէ՝ վերակառուցման համապատասխան աշխատանքների շնորհիվ, սակայն շահագործման ավարտից հետո առաջացած թափոններն իրենցից մեծ վտանգ են ներկայացնելու շրջակա միջավայրի համար:

Ատոմակայանի դերը Հայաստանի համար եղել և մնում է չափազանց կարևոր: Փաստում է «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հիմնադրամ» ծրագրի ղեկավար Արա Մարջանյանը: Ժամանակի ընթացքում տեխնիկական վերազինման անհրաժեշտություն է առաջանում:

Էներգաբլոկի  շահագործման երկարաձգումը 10 տարով, փորձագետի կարծիքով, իրատեսական է, եթե լինեն համապատասխան ֆինանսական միջոցներ և տեխնիկական վերազինում: Իսկ նորի կառուցումը հին էներգաբլոկի շահագործման ավարտին անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով նաև Հայաստանի տարածքային անվտանգությանը նպաստող՝ ատոմակայանի զսպող գործոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում