Եթե այսօր Բաղրամյան 26-ում ստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շուրջ համաձայնագիրը, Հովիկ Աբրահամյանի կառավարությունում սպասվում են արմատական փոփոխություններ։
Ըստ այդմ, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ կառավարությունում կատարվելիք կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեն կրկին կառանձնացվի ֆինանսների նախարարությունից: Ֆինանսների նախարար կնշանակվի ներկայումս Միջազգային տնտեսական ինտեգրման և տնտեսական բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Գագիկ Խաչատրյանին կրկին կտրվի ՀՀ Պետեկամուտների կոմիտեն։
Երվանդ Զախարյանին էներգետիկայի նախարարի պաշտոնում կփոխարինի Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը: