Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Մարկ Էրոյին նշանակել է երկրի նոր արտաքին գործերի նախարարի պաշտոնում, հայտնում է BBC-ն: Նրանից առաջ այդ պաշտոնը զբաղեցնում էր Լորան Ֆաբիուսը, որը նախօրեին հրաժարական է ներկայացրել: Ժան-Մարկ Էրոն Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն է զբաղեցրել 2012-ից 2014 թվականներին:
Ֆաբիուսն ավելի վաղ iTele հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել էր՝ իր պաշտոնավարման ընթացքում միակ բանը, որ նա զղջում է, դա Սիրիայի հարցով Ֆրանսիայի դիրքորոշման հետ աշխարհի անհամաձայնությունն է: